Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը կորցնում է նշանակությունը. BBC Azeri

Միջազգային

 Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման հանձնելու ժամկետը 5 տարուց ավելի է` հետաձգվում է: Վերջին տեղեկությունների համաձայն` երկաթգիծը հնարավոր է շահագործման հանձնվի եւ առաջին կոմերցիոն երթուղին իրականացնի 2016 թվականի վերջին կամ 2017 թվականին, այն դեպքում, երբ նախագծով այն պետք է շահագործման հանձնվեր 2010 թվականի վերջին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, BBC Azeri-ն գրում է, որ Ադրբեջանի կառավարությունը խիստ կարեւոր է համարում այդ երկաթուղու կառուցումը, սակայն, երկաթուղու շինարարությունը, որը պետք է ավարտվեր դեռևս 5 տարի առաջ, ներկա դրությամբ դադարեցված է: 

Ըստ գործակալության` թեեւ երկաթգծի՝ Ադրբեջանի եւ Վրաստանի վրայով անցնող հատվածները «մասնակիորեն պատրաստ» են, թուրքական կողմը հայտնում է, որ շինարարությունն ընդմիջվել է եւ կշարունակվի միայն եկող շաբաթ:

Վերլուծաբանների կարծիքով` արդեն միլիարդ դոլարից ավել արժեցած ԲԹԿ-ի նախագիծը կարող է չդիմանալ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացվելուց հետո տարածաշրջանում առաջիկայում հիմնադրվելիք այլ նախագծերի հետ մրցակցությանը:

Ադրբեջանցի տնտեսական վերլուծաբան Նաթիգ Ջաֆարլիի կարծիքով` եթե Իրանից եւ Ռուսաստանից, ինչպես նաեւ Ասիայից դեպի Արեւմուտք նախատեսվող նախագծերը կյանքի կոչվեն, ապա ԲԹԿ-ի ենթադրվող` առանց այն էլ ոչ մեծ շահութաբերությունը «զգալիորեն կնվազի»:

«Ռուսաստանը պատրաստվում է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում Չեխիա եւ Սլովակիա անցկացված երկաթգծերն արդիականացնել եւ այն կապել դեպի Չինաստան ու Հնդկաստան գնացող իր երկաթգծերին: Դեպի Եվրոպա Թուրքիայի վրայով ելքի երթուղի է պատրաստվում նաեւ Իրանից: Ապագայում այդ երթուղուն կարող են միանալ նաեւ Պակիստանն ու Աֆղանստանը: Այդ պատճառով էլ այլընտրանքային երկաթգծերը խիստ գրավիչ են», -նշել է Ջաֆարլին:

Վերլուծաբանը գտնում է, որ ԲԹԿ-ի գլխավոր խնդիրը Միջին Ասիայից եւ Հեռավոր Արեւելքից եկող բեռնատար վագոնները Կասպից ծովի վրայով լաստանավերով անցկացնելն է: «Դա եւ՛ թանկ, եւ՛ ժամանակատար գործընթաց է, ինչը խիստ նվազեցնելու է Ադրբեջանի կողմից ապագայում նախատեսված եկամուտները», -ընդգծել է նա:

Նաթիգ Ջաֆարլիիի կարծիքով` եթե անգամ ԲԹԿ-ը շահագործման հանձնվի, ապա նախագիծն ամենաշատը տարեկան 45-50 մլն մանաթ եկամուտ կարող է բերել Ադրբեջանի բյուջեին, ինչը բոլորովին էլ մեծ թիվ չէ:

ԲԹԿ-ի նախագիծը 2007 թվականի փետրվարի 7-ին Թբիլիսիում ստորագրել են Ադրբեւանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլին եւ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում բազմիցս նյութեր են հայտնվել, որտեղ երկաթգծի շինարարության ձգձգման պատասխանատվությունը բարդում են թուրքական եւ վրացական կողմերի վրա: Ավելի վաղ` 2013 թվականին, մասնագետները վստահեցնում էին, որ երկաթուղու շահագործման հանձնելու ժամկետների պարբերաբար ձգձգումն ավելի քաղաքական, քան թե տեխնիկական դրդապատճառներ ունի:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության մեկնարկը տրվել էր 2008 թ-ին: Նախագծի նախնական արժեքը կազմել էր 422 մլն դոլար, որի 202 մլն մասը ծրագրվում է ծախսել վրացական, իսկ 220 մլն մասը` թուրքական հատվածի շինարարության վրա: 30 կմ երկարությամբ վրացական հատվածի նախագծման, շինարարության եւ այլ աշխատանքների համար Ադրբեջանի կողմից հատկացված գումարը հետագայում մեծացվել է մինչեւ 775 մլն դոլար: 2007 թ-ին Ադրբեջանը Վրաստանին եւս 200 մլն դոլարի արտոնյալ վարկ (տարեկան 1 տոկոս) է հատկացրել երկաթուղու շինարարության համար:  Սակայն, այդ միջոցները բ ավարար չեն եղել, եւ արդեն 2011 թ-ին երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին եւս 575 մլն դոլար (տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով) վարկ է հատկացրել: Այսպիսով, Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի վրա Ադրբեջանը մինչ այժմ արդեն 1,2 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: Թուրքական կողմի հավաստմամբ` երկաթգծի թուրքական հատվածն ավարտին հասցնելու համար կպահանջվի ծախսել մոտ 500 մլն դոլար: Ներկա դրությամբ կառուցվել է Ախալքալաք-Կարս 30 կմ երկաթուղային ճանապարհի վրացական հատվածի ընդամենը կեսից մի փոքր ավելի մասը:

 

Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՄեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՉտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՈրտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»