Գերմանիայում մզկիթի վրա հարձակման համար մեղադրում են PKK-ին
ՄիջազգայինԳերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ վարչական շրջանի (հող) Քորնվեսթհայմ քաղաքում անհայտ խմբավորումը հարձակվել է Կենտրոնական մզկիթի վրա` կոտրելով դրա ապակիները:
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հենվելով այն փաստի վրա, որ խմբավորման անդամները հարձակումից հետո պատերին թողել են PKK գրառու մը, նշում է, որ հարձակման հեղինակը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության անդամներն են:
Կատարվածի առնչությամբ խոսել է Եվրոպայի թուրք-իսլամական միության գլխավոր տնօրեն Իհսան Օները՝ ընդգծելով, որ նմանօրինակ գործողությունները պայմանավորված են վերջին շրջանում գերմանացի քաղաքական գործիչների և հասարակության` PKK-ին ուղղված դրական վերաբերմունքով: