Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Թբիլիսիում
ՄիջազգայինԹբիլիսիում ընթացիկ տարվա նոյեմբերին ծրագրվում է հանդիպում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջեւ:
Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն:
Նրա խոսքով` հանդիպման ժամանակ կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության հարցեր:
«Առաջին հերթին կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության քաղաքական եւ տնտեսական համատեքստերը», -ասել է դեսպանը:
Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ առաջին հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի Տրապիզոն քաղաքում 2012 թվականի հունիսի 8-ին: Երկրորդ նման հանդիպումն անցկացվել է Վրաստանի Բաթում քաղաքում 2013 թվականի մարտի 28-ին, երրորդ հանդիպումը` Ադրբեջանի Գյանջա քաղաքում 2014 թվականի փետրվարի 19-ին, չորորդ հանդիպումը` 2014 թվականի դեկտեմբերին` Կարսում: