Իրանը քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել ցամաքային տրանսպորտով Թուրքիա մեկնելուց
ՄիջազգայինԻրանի իշխանությունները երկրի քաղաքացիներին խորհուրդ են տալիս խուսափել ցամաքային տրանսպորտով Թուրքիա ճանապարհորդություններ կատարելուց՝ արեւելյան հատվածներում տիրող վտանգավոր իրավիճակի պատճառով։
Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ հայտարարությունը։
«Թուրքիայի արեւելքում վերջին իրադարձությունների եւ անկայունության ֆոնին արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս Թուրքիա մեկնող քաղաքացիներին զերծ մնալ ցամաքային տրանսպորտով ճանապարհորդելուց եւ օգտվել օդային հաղորդակցման միջոցներից»,- ասված է հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։