Սիրիայում հարյուրավոր քրիստոնյա ընտանիքները ստիպված են փախչել մոտեցող իսլամիստներից
ՄիջազգայինՍիրիայի Սադադ քաղաքի մի քանի հարյուր քրիստոնյա ընտանիքներ ստիպված են փախչել իրենց կացարաններից` քաղաքին մոտեցող «Իսլամական պետության» զինյալներից փրկվելու համար:
Interfax-ի փոխանցմամբ` տեղի իրավապաշտպանները ահազանգել են, որ Սադադից փախած մեծ թվով մարդիկ ուղղվել են Դամասկոս և Հոմս քաղաքները, որոնք Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ են:
Այս շաբաթվա սկզբին ԻՊ-ն իր վերահսկողությունն էր հաստատել Էլ - Կարյաթեյն քաղաքի նկատմամբ, որը Սադադից 25 կմ է հեռու: Այնտեղ նրանք 230 խաղաղ բնակչի էին գերի վերցրել: Նրանց թվում 60 քրիստոնյա կա: