Հնդկաստանում ամբոխը 5 կնոջ է սպանել` «կախարդության» համար
ՄիջազգայինBBC-ն ահազանգում է, որ Հնդկաստանում ամբոխը հաշվեհարդար է տեսել հինգ կանանց հետ, որոնց մեղադրել են կախարդության համար:
Ըստ աղբյուրի` դա տեղի է ունեցել Ջարքհանդ նահանգի գյուղերից մեկում, զոհերը` 45 - 50 տարեկան կանայք են:
Շաբաթ օրվա լույս գիշերը նահանգի մայրաքաղաքից 30 կմ հեռավորությամբ գյուղի բնակիչները կանանց դուրս են բերել նրանց տներից ու ճիպոտներով ծեծելով սպանել:
Միջադեպի բերումով գյուղի 24 բնակիչ է ձերբակալվել:
Վերջին կես տարում միայն Հնդկաստանի Ասամ նահանգում 90 մարդ է սպանվել կախարդության մեղադրանքով, հիմնականում` կանայք: