Սաակաշվիլին մտադիր է նոր «Մետաքսե ճանապարհ» բացել
Միջազգայինդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է նոր «Մետաքսե ճանապարհ» բացել, որով Չինաստանից եկող ապրանքները Ռուսաստանի փոխարեն Ուկրաինայով կհասնեն Եվրոպա, տեղեկացնում է lenta.ru-ն։
Այս մասին Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է ուկրաինական «5 канал» հեռուստաալիքի
եթերում։ «Մետաքսե ճանապարհը» ,ըստ Սաակաշվիլիի, պետք է անցնի Իլյիչևսկ ուկրաինական նավահանգստով։
«Իսկապես լոգիստիկան տևում է 30 օր, եթե անցնելու է Ռուսաստանի միջով, իսկ Իլյիչևսկով՝ տևում է առավելագույնն 9 օր: Ամեն ինչ արդեն կառուցվել է և խոշոր հոսքեր պետք է բերել։ Դա հնարավոր է»,- ասել է Օդեսայի նահանգապետը։
Նրա խոսքով, նախագծի իրականացման համար անհրաժեշտ է կամուրջ կառուցել Դնեստրի լիմանի վրա։ Սաակաշվիլին վստահեցրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում