Թուրք ազգայնականները սպառնում են Հասան Ջեմալին
ՄիջազգայինԹուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Սեմիհ Յալչընը սպառնացել է Ջեմալ փաշայի թոռանը՝ թուրք լրագրող Հասան Ջեմալին:
Ինչպես տեղեկացնում է Hye Tert-ը, նա հայտարարել է, որ քրդերին աջակցելով՝ Հասան Ջեմալն աջակցել է թուրք զինվորների, ոստիկանների ու քաղաքացիների ուղղությամբ փամփուշտ արձակողներին:
«Դու թուրք ազգի թշնամիների հետ ես գործում: Թուրք ազգն ու թուրքական պետությունը գիտի, թե ինչպես հաղթի քեզ, քեզ նմաններին ու ձեր թիկունքում կանգնած PKK-ին»,-ասել է ազգայնականը: