Նագասակիի քաղաքապետն Օբամային հրավիրել է տեսնելու ատոմային ռմբակոծության հետևանքները
ՄիջազգայինՆագասակիի քաղաքապետ Տոմիհիսա Տաուեն կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և այլ երկրների ղեկավարներին անձամբ տեսնել 1945-ին Ճապոնիայի ատոմային ռմբակոծության հետևանքները, գրում է lenta.ru-ն։
«Ես դիմում եմ Բարաք Օբամային, այլ պետությունների ղեկավարներին, այդ թվում, միջուկային զենք ունեցող երկրների նախագահներին և բոլոր մարդկանց ամբողջ աշխարհում: Խնդրում եմ, այցելե՛ք Նագասակի և Հիրոսիմա, որպեսզի համոզվեք, թե ինչ է տեղի ունեցել ատոմային պայթյունի ամպի տակ՝ 70 տարի առաջ», - ասել է Տաուեն։
Նագասակիում կիրակի օրն անցկացվել են սգո միջոցառումներ՝ նվիրված ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից քաղաքի միջուկային ռմբակոծության 70-րդ տարելիցին։