Սիրիայում 37 մարդ է զոհվել ԻՊ-ի դեմ պայքարում
Միջազգայինtert.am-ը գրում է.
Սիրիայի Հալեպ քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ մարտերում մրցակից խմբավորման 37 զինյալ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, գիշերային բախումների ավարտին ևս 20 մարդ համարվում էր անհետ կորած:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան 23 ավիահարված է հասցրել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Սիրիայում և Իրաքում: