Հինգ մարդ է զոհվել Չիլիում մոլեգնող հեղեղումների պատճառով
ՄիջազգայինՉիլիի կառավարությունը երկրի հյուսիսում արտակարգ դրություն է հայտարարել տեղատարափ անձրեւների առաջացրած հեղեղումների պատճառով, որոնք հինգ մարդու կյանք են խլել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Առավել բարդ իրադրություն է ստեղծվել Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից 1,3 հազար կիլոմետր հյուսիս ընկած Անտոֆագաստա եւ Տոկոպիլիա քաղաքներում: Իշխանությունները հարյուրավոր մարդկանց են տարահանել սելավների վտանգի պատճառով: Անօթեւան մնացած մարդկանց օգնություն է ցուցաբերվում:
Արտակարգ իրավիճակների ազգային վարչության տվյալներով՝ մոլեգնող տարերքի հետեւանքով ամբողջ երկրում առանց էլեկտրաէներգիա է մնացել ավելի քան 100 հազար մարդ: Նաեւ ավելի քան 9 հազար մարդ հնարավորություն չունի օգտվելու խմելու ջրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: