Ստամբուլում ահաբեկիչների հետ բախման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել
ՄիջազգայինՍտամբուլի Սուլթանբեյլի թաղամասում վաղ առավոտից սկսված բախումը թուրքական իրավապահ մարմինների և ահաբեկիչների միջև շարունակվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, բախման հետևանքով ծանր վիրավորվել է ոստիկան Բեյազիթ Չեքենը, ում կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել:
Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասում օգոստոսի 10-ի վաղ առավոտյան ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ոստիկանական կենտրոնի վրա: Ահաբեկիչները ռումբ են կիրառել եռահարկ ոստիկանական շենքի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով շինության մի մասում հրդեհ է բռնկվել, որն էլ շինության մասնակի փլուզման պատճառ է դարձել: Ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 5 ոստիկան և 2 քաղաքացի, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ վնասներ են կրել նաև շենքի հարակից տարածքում գտնվող ավտոմեքենաները և շինությունները:
Սուլթանբեյլիում վաղ առավոտից շարունակվող բախումների հետևանքով երկու ահաբեկիչ զոհվել է: