ԵԱՏՄ-ի երկրների հետ Ղրղզստանի մաքսային սահմանները կբացվեն օգոստոսի 12-ին
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական միության մասնակից երկրների հետ Ղրղզստանի սահմանում մաքսային հսկողության կետերի վերացումը կկայանա օգոստոսի 12-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հայտնել Է Ղրղզստանի սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժինը:
ԵԱՏՄ-ին Ղրղզստանի լիարժեք անդամակցման եւ «Ակ-Ժոլ» անցակետում մաքսային հսկողության չեղարկման ընթացակարգի անցկացման կապակցությամբ ժամանակավորապես դադարեցվել Է ղազախստանյան պետական սահմանը հատող անձանց, ավտոտրանսպորտային միջոցների ու բեռների սահմանային հսկողության իրականացումը»,-հայտարարել են բաժնում: Դա կապված Է այն բանի հետ, որ այդ անցակետում տեղի Է ունենալու Ղրղզստանի ու Ղազախստանի միջեւ մաքային սահմանի բացման հանդիսավոր արարողությունը:
Ղրղզստանից բացի, ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը: Միության բոլոր երկրներից Ղրղզստանն ընդհանուր սահման ունի միայն Ղազախստանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: