Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակված կանացից մեկը ձերբակալվել է
ՄիջազգայինԹուրքական իրավապահ մարմինները կարողացել են հայտնաբերել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակում գործած անձանցից մեկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, ոստիկանությանը հ աջողվել է չեզոքացնել հարձակումից հետո հարակից տներից մեկում պատսպարված ահաբեկիչ կնոջը, որը վիրավոր է եղել:
ԱՄՆ հյուպատոսարանի հարակից շրջանների փողոցները շարունակում են փակ մնալ: Ոստիկանները տուն առ տուն շարունակում են որոնողական աշխատանքները` մյուս հարձակվողին գտնելու նպատակով: Ի դեպ, հայտնի է դարձել, որ հարձակվողներից մյուսը ևս կին է:
Անհայտ անձինք օգոստոսի 10-ի վաղ առավոտյան կրակ էին բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա: Հարձակմանհետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: Հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցների արձակած պատասխանկրակոցից հետո ահաբեկիչները փախել էին: