Թուրքիայում ռազմական ուղղաթիռի վրա PKK-ի հարձակման հետևանքով մեկ զինվոր է մահացել
ՄիջազգայինԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից Շըրնաք նահանգի Բեյթուշեբափ գավառում թուրքական ռազմական ինքնաթիռի վրա գործած հարձակման հետևանքով մեկ զինվոր զոհվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Սիկորսկի» ռազմական ուղղաթիռի վրա քուրդ զինյալները կրակել են ականանետներից: Հարձակման հետևանքով ևս 7 թուրք զնվոր վիրավորվել է: Անվտանգության մարմիններն այս շրջանում լայնածավալ գործողություններ են սկսել, որին մասնակցող օդուժը սկսել է ռմբակոծել այդ տարածքները: