Միջազգային ավիացիոն կոմիտեն Իստրայի ջրամբարում արտակարգ պատահարի հետաքննության հանձնաժողով Է ստեղծել
ՄիջազգայինՄիջազգային ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) մերձմոսկովյան Իստրայի ջրամբարի շրջանում հիդրոինքնաթիռի եւ ուղղաթիռի բախման հետաքննության հանձնաժողով Է ստեղծել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ըստ առկա տեղեկատվության, ինքնաթիռում եղել են օդաչուն եւ չորս ուղեւորներ, ուղղաթիռում՝ օդաչուն եւ երեք ուղեւորներ: Օդանավերը կործանվել են ու խորտակվել: ՌԴ-ի քննչական կոմիտեի տվյալներով՝ ութ զոհվածների մարմինները ջրից դուրս են բերված ու ճանաչված են, եւս մեկ մարդու որոնումները շարունակվում են:
ՄԱԿ-ի ստեղծած հանձնաժողովը ձեռնամուխ Է եղել աշխատանքի:
Ավելի վաղ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հաստատել Է, որ հանրապետության չորս քաղաքացիներ, այդ թվում՝ երկու երեխա, են զոհվել Իստրայի ջրամբարի շրջանում ուղղաթիռի հետ Cessna-206 հիդրոինքնաթիռի բախման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչ վերաբերում Է Հայաստանի քաղաքացիներին, ապա ներկա պահին նրանց վերաբերյալ հայտնի Է, որ զոհվել են Պարույր Նորիկի Մանուկյանը՝ ծնված 1987 թվականին, նրա մարմինն առայժմ հայտնաբերված չԷ, Լարիսա Վրեժի Մանուկյանը՝ ծնված 1982 թվականին, Օֆելյա Ազատի Գլչյանը՝ ծնված 2005 թՎականին, ինչպես նաեւ Էրիկ Ազատի Գլչյանը՝ ծնված 2007 թվականին»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունում: