Մարիա Զախարովան նշանակվել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ
ՄիջազգայինՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի (ՏՄԴ) նոր տնօրեն Է նշանակվել Մարիա Զախարովան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդել են գերատեսչությունում:
«2015 թվականի օգոստոսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի նոր տնօրեն Է նշանակվել Մարիա Զախարովան»,-հայտնել են ԱԳՆ-ում:
Առաջին անգամ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ կին Է նշանակվել:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Զախարովան ԱԳՆ-ի համակարգում աշխատում Է 1998 թվականից, այդ թվում՝ զբաղեցրել Է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղարի պաշտոնը: 2008-2011 թվականներին տարբեր պաշտոններ Է զբաղեցրել նախարարության կենտրոնական աշխատակազմում: 2011-ից 2015 թվականներին ՏՄԴ-ի տնօրեն Ալեքսանդր Լուկաշեւիչի տեղակալն Էր: Օգոստոսի սկզբին Լուկաշեւիչը նշանակվել Է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ. այդ պաշտոնում նա փոխարինել Է Անդրեյ Կելինին:
Զախարովան տիրապետում Է անգլերենին եւ չինարենին: Ունի առաջին կարգի խորհրդականի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ Է: