Ալբանիայում նախկին խորհրդային ռազմակայանը վերածել են տեսարժան վայրի
ՄիջազգայինԱլբանիայում զբոսաշրջիկների համար բացել են Ադրիատիկ ծովի Սազանի կղզում գտնվող ռազմակայանը, որը 1950-ական թվականներին գտնվում Էր խորհրդային զորքերի տնօրինության տակ: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Yahoo News-ին, մոտ ժամանակներս Ճանապարհորդների համար մատչելի կլինեն 3,6 հազար բունկերները, բազմակիլոմետրան ոց թունելները, ինչպես նաեւ ստորգետնյա կառույցները, ներառյալ կինոթատրոնը, դպրոցը եւ հիվանդանոցը:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչ Աուրոն Թարեն հայտարարել Է, որ Սազանիի ռազմակայանը շարունակում Է գործել, չնայած այն բանին, որ այն տեսարժան վայրի են վերածել: Նրա խոսքով՝զբոսաշրջիկների համար տարածքում պլանավորվում Է կառուցել թանգարան եւ գիտական կենտրոն: «Կղզում զբոսաշրջիկները կկարողանան իմանալ կոմունիստական Ալբանիայի գաղտնիքները եւ ծանոթանալ Միջերկրական ծովի հարուստ պատմական եւ մշակութային ժառանգությանը»,- նշել Է նա: