Ուորեն Բաֆետը կնքել Է իր խոշորագույն գործարքը, որը հասնում Է 37,2 մլրդ դոլարի
ՄիջազգայինԱմերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետը կնքել Է ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ ծրարի ձեռքբերման՝ իր համար ռեկորդային գործարքը. օգոստոսի 10-ին Բաֆետի Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը հայտարարել Է 37,2 միլիարդ դոլարով օդատիեզերական եւ Էներգտիկական ճյուղերի համար սարքավորումներ արտադրող Precision Castparts Corp. (PCC)-ը գնելու մասին, տեղեկացն ում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես սպասվում Է, գործարքը կավարտվի 2016 թվականի առաջին եռամսյակում: Ենթադրվում Է, որ այն Berkshire-ի տարեկան հասույթը կավելացնի 10 միլիարդ դոլարով եւ դրա աշխատակիցների հաստիքակազմը կընդլայնի 30 հազար մարդով (գրեթե 10 տոկոսով):
«Ես երկար ժամանակ հիացել եմ PCC-ի աշխատանքով,-խոստովանել Է Բաֆետը:- Եվ դրա համար լուրջ հիմքեր են եղել. այն նախընտրելի մատակարար Է համաշխարհային օդատիեզերական ճյուղի համար, ԱՄՆ-ի արտահանման հիմնական աղբյուրներից մեկը»:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս» գործակալությունը, Precision Castparts-ն իր արտադրանքը մատակարարում Է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են General Electric Co.-ն, Boeing Co.-ն եւ Airbus Group SE-ն: 2014 թվականին հասույթի 70 տոկոսը բաժին Է ընկել օդատիեզերական ճյուղին, 17տոկոսը՝ Էներգետիկական շուկային: