PKK-ն Դիարբեքիրում միաժամանակ հարձակվել է անվտանգության վարչության և ժանդարմերիայի վրա
ՄիջազգայինԴիարբեքիրի Լիջե գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների երկու խումբ միաժամանակյա գործողություն են իրականացրել՝ հարձակվելով գավառի անվտանգության վարչության և ժանդարմերիայի հրամանատարության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուր քական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալները կիրառել են հրացաններ և ականանետներ: Հարձակումից անմիջապես հետո PKK-ի մի խմբի անդամները նստել են իրենց մեքենան և փորձել են հեռանալ դեպքի վայրից: Սակայն գավառի կենտրոնում գտնվող շուկայի տարածքում վթարի են ենթարկվել, իջել են մեքենայից և սկսել են փախչել գյուղական շրջաններ:
Քուրդ զինյալների և թուրքական իրավապահ մարմինների մյուս խմբի միջև կրակահերթ է եղել: Բախմանը միջամտել է նաև թուրքական օդուժը: Տուժածներ կամ վիրավորներ չեն գրանցվել: