Միացյալ Նահանգներն առաջին արձագանքն է տվել Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակմանը
ՄիջազգայինՍտամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա երկու ահաբեկիչ կանանց կողմից իրականացված հարձակման պատճառները և մանրամասները դեռևս պարզվում են Միացյալ Նահանգների կողմից:
Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանության խոսնակը:
«Դեռևս փորձում ենք հասկանալ, թե ինչ է պատահել»,- ասել է խոսնակը՝ Միացյալ Նահանգների կողմից առաջին պաշտոնական մեկնաբանությունը տալով Թուրքիայում ԱՄՆ դեսպանության վրա իրականացված հարձակումից հետո: