Կանադան առաջիկա չորս տարում պատրաստ է ընդունել ևս 10 հազար փախստականների Իրաքից և Սիրիայից
ՄիջազգայինԿանադայի իշխող պահպանողական կուսակցությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 19-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո ջանքեր կգործադրի Իրաքից եւ Սիրիայից ավելի քան 10.000 փախստականներ ընդունելու համար:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարություն է արել կուսակցության առաջնորդ եւ երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը:
«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Կանադան առաջիկա չորս տարվա ընթացքում կկարողանա ընդունել եւս 10.000 քաղաքացիների Իրաքից եւ Սիրիայից, ովքեր լքել են իրենց բնակարանները Իսլամական պետության ահաբեկչական գործողությունների հետեւանքով»,- հայտարարել է նա:
Կանադան արդեն ընդունել է 20.000 փախստականի Իրաքից եւ 2.500 փախստականի Սիրիայից: