Թուրքիայում յոթ սահմանապահ անհետացել է
ՄիջազգայինԹուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Հաքքարի նահանգի Ուզումլու սահմանային անցակետում աշխատող 7 սահմանապահ օգոստոսի 10-ի առավոտվանից անհայտ կորել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Սահմանապահները վաղ առավոտյան նստել են Յուքսեքօվայից Չուքուրջա գնացող միկրոավտոբուս, սակայն ավելի ուշ նրանց մասին որևէ բան պարզել հնարավոր չի եղել: Շրջանառվում է կարծիք այն մասին, որ սահմանապահներն առևանգվել են երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից: