Ճապոնիայի Կյուսյու կղզում գործարկվել է «Սենդայ» ատոմակայանը
Միջազգային2011 թվականի գարնանը «Ֆուկուսիմա 1» ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած աղետից հետո առաջին անգամ ճապոնացի էներգետիկները վերսկսում են ատոմակայանի աշխատանքը. օգոստոսի լույս 11-ի գիշերը Կյուսյու կղզում գործարկվել է «Սենդայ» ատոմակայանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ատոմակայանի առաջին ռեակտորը էլեկտրականություն կսկսի արտադրել օգոստոսի 14-ին եւ լիակատար հզորության կհասցվի հաջորդ ամսին:
«Սենդայ»-ի երկրորդ ռեակտորը վերագործարկվելու է հոկտեմբերին:
Ընդհանուր առմամբ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են վերագործարկել 25 միջուկային ռեակտոր, չնայած հասարակայնության կողմից ցուցաբերվող խիստ դիմադրությանը: Սակայն դրանցից յուրաքանչյուրի աշխատանքի համար օպերատորներից կպահանջվի պահպանել նոր՝ շատ ավելի խիստ կանոնները:
«Սենդայ» կայանի կառավարող ընկերությունը 120 մլն դոլար է ծախսել անվտանգության նոր համակարգի համար:
Ատոմային Էներգետիկայից ժամանակավոր հարկադրական հրաժարման հետեւանքով Ճապոնիան ստիպված Էր երկրի Էլեկտրիֆիկացման հիմնական ծանրաբեռնվածությունը դնել ջերմակայանների վրա: Դրանց համար լրացուցիչ ծավալներով վառելիքի գնումը ծանր բեռ Է դարձել տնտեսության վրա եւ հանգեցնում Է երկրի վճարային պակասուրդի աճին: