Սիրիական բանակը «Հըզբոլլահ»-ի հետ տարածքներ է ազատագրել Զաբադանիում
ՄիջազգայինՍիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահ»-ի և ազգային պաշտպանական ուժերի հետ համագործակցության արդյունքում օգոստոսի 11-ին վերահսկողություն է հաստատել Զաբադանի քաղաքի հյուսիսում գտնվող 11 շինությունների վրա և շարունակում է առաջ ընթանալ դեպի քաղաքի կենտրոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` ահաբեկիչներն օգոստոսի 11-ին փորձել են ներխուժել Դարաա քաղաքի մերձակա մի քանի տարածքներ, սակայն նրանց հարձակումը կասեցվել է, և արդյունքում հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել, ոչնչացվել են նրանց փոխադրամիջոցները:
Բանակի ստորաբաժանումներից մեկը Օթման գյուղաքաղաքի հյուսիս-արևմուտքում լուրջ վնասներ է հասցրել ահաբեկչական խմբավորման անդմաներին: Ռազմական գործողությունները, մասնավորապես, տեղի են ունեցել Յադուդա, Նասիբ, ալ Ղարիա Շարկիա, ալ Ղարիա Ղարբիա տարածքներում:
Սիրիական օդային ուժերը Իդլիբի նահանգում վնասներ են հասցրել «Ջեյշ ալ Ֆաթհ» խմբավորմանը: Բացի այդ, Սուեյդայի շրջանում բանակը կանխել է ահաբեկչական խմբավորման ներխուժումը Բասինա դաշտավայրի ուղղությամբ, արդյունքում ահաբեկիչներ են սպանվել:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրումվերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության զոհերի թիվը գերազանցելէ 220 հազարը: