PKK-ի առաջնորդների մեկը մեղադրել է Էրդողանին ԻՊ-ին աջակցելու մեջ
ՄիջազգայինԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) քաղաքացիական թևը համարվող «Քրդստանի համայնքների միություն» (KCK) կազմակերպության ղեկավար Ջեմիլ Բայըքը հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրականում պայքարում է ոչ թե «Իսլամական պետության» (ԻՊ), այլ PKK-ի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Բայըքը հայտնել է BBC լրատվականի հետ զրույցում:
«Թուրքիան ասում է, թե պայքարում է ՒՊ-ի դեմ, սակայն իրականում պատերազմ է մղում PKK-ի դեմ: Նրա գործողությունների նպատակը PKK-ի կողմից ԻՊ-ի դեմ տարվող պայքարը սահմանափակելն է: Թուրքիան պաշտպանում է ԻՊ-ին»,- նշել է Բայըքը: Նա հավելել է նաև, որ Իսլամական պետության իրականացրած կոտորածների պատասխանատուն Էրդողանն է: