Իրանի ԱԳ նախարարն օգոստոսի 17-ին բանակցություններ կվարի Մոսկվայում
ՄիջազգայինԻրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի այցի ամսաթիվը համաձայնեցվել Է ռուսական կողմի հետ. նախարարը Մոսկվա կժամանի օգոստոսի 17-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանությունում:
«Նախարարի այցի ամսաթիվը համաձայնեցվել Է ռուսական կողմի հետ եւ հաստատվել Է: Օգոստոսի 17-ին Զարիֆը բանակցություններ կվարի Մոսկվայում»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Դեսպանության ներկայացուցչի խոսքով՝ քննարկվելու Է միջազգային խնդիրներին վերաբերող հարցերի մի ամբողջ շրջանակ, ինչպես նաեւ երկկողմ օրակարգը: «Կողմերը քննարկելու շատ բան ունեն: Մոսկվայի բանակցությունները խիստ կարեւոր են լինելու»,- հավելել Է նա: