ԿԺԴՀ-ում գնդակահարվել Է երկրի առաջին փոխվարչապետ Չհվե Յոն Գոնը. «Ռյոնհապ»
ՄիջազգայինԿԺԴՀ-ում գնդակահարվել Է երկրի առաջին փոխվարչապետ Չհվե Յոն Գոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:
Նրա տվյալներով՝ համապատասխան հրամանը այս տարվա մայիսին անձամբ տվել Է հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը: Դրա պատճառ Է դարձել Չհվե Յոն Գոնի կողմից հնչեցված քննադատությունը անտառտնտեսության բնագավառում երկրի ղեկավարության վարած քաղաքականության դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: