Իրաքյան օդային ուժերն Անբարում ԻՊ-ի 50 ահաբեկիչների են ոչնչացրել
ՄիջազգայինԻրաքյան օդային ուժերն օգոստոսի 12-ին ռմբակոծել են «Իսլամական պետության» հավաքատեղիները Անբարի նահանգի Մաքիշիֆա շրջանի Ալբու Ազիմ բնակավայրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռմբակոծության արդյունքում 50 ահաբեկիչներ են սպանվել: Իրաքի տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ± ռազմական գործողություններÕ « ժամանակ ահաբեկիչների 4 մեքենա է ոչնչացվել: Մյուս կողմից, ոստիկանության տեղեկացմամբ, Բաղդադի հյուսում Տարիմա շրջանում պայթուցիկ սարքավորման պայթյունից խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Նախօրեին կանխվել է Սամրայում ռազմական ճամբարի մոտ ականապատ մեքեանայի պայթյունի փորձը: Ձերբակալվել են երկու մահապարտ-ահաբեկիչները:
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այսօր սկսվում է Ռամադի քաղաքից ահաբեկիչներից մաքրելու երկրորդ փուլը:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվա նումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: