Իրանը փակել է Թուրքիայի հետ ամենախոշոր սահմանային անցակետը
ՄիջազգայինԻրանը փակել է Թուրքիայի հետ ցամաքային ամենախոշոր անցակետը` Գյուրբուլաք-Բազարգյանը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Իրանի ճանապարհի և քաղաքային նախագծման նախարարի տեղակա լ Դավուդ Քեշավերզիյանը:
Սահմանային անցակետի փակման վերաբերյալ արած հայտարարության մեջ նա նշել է, որ նման որոշման պատճառն այն է, որ օրերս իրանական մի ավտոմեքենա Թուրքիայի տարածքում ենթարկվել էր հարձակման: Պատահարից հետո իրանական կողմը որոշում է կայացրել միակողմանի փակել թուրք-սիրիական անցակետը: Այսինքն, ներկա դրությամբ Թուրքիայից եկող մեքենաները կարող են մուտք գործել Իրանի տարածք, սակայն հակառակը` ոչ:
Վերջին օրերին իրանական մեքենաների վրա Թուրքիայում իրականացված հարձակումներից հետո Քեշավերզիյանը հանդիպել էր նաև Իրանում Թուրքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինի հետ և նրան էր հայտնել իրենց մտահոգությունները կատարվածի առնչությամբ: