ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը դատապարտել է ադրբեջանցի լրագրողի սպանությունը
ՄիջազգայինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան դատապարտել է Ադրբեջանում լրագրող Ռասիմ Ալիևի սպանությունը:
Ինչպես տեղեկացրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակից, Բոկովան հորդորել է Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվության ենթարկել բո լոր այն անձանց, ովքեր մեղավոր են ադրբեջանցի 30-ամյա լրագրողի սպանության մեջ: «Դա անհրաժեշտ է լրատվության ճիշտ կարգի և ազատության համար: Չի կարելի թույլ տալ, որ լրագրողների դեմ հանցագործություններն անպատիժ մնան»,- նշել է նա: