Ճապոնիայում 45 կիլոմետրանոց խցանումներ են գոյացել ամառային արձակուրդի առաջին օրը
ՄիջազգայինՃապոնիայում 45-կիլոմետրանոց խցանումներ են առաջացել ամառային արձակուրդի առաջին օրը, որն ավանդաբար կապվում Է ննջեցյալների հիշատակման օրվա՝ «օ-բոն»-ի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի ճանապարհային երթեւեկության տեղեկատվական կենտրոնը:
Ծանրաբեռնված են այն ճանապարհները, որոնք ձգվում են խոշոր քաղաքներից, քանի որ «օ-բոն»-ի ընթացքում ընդունված Է վերադառնալ հայրենի վայրեր եւ այցելել ընտանեկան գերեզմանները: Սայտամայի պրեֆեկտուրայում «Կանեցու» ճանապարհին ավտոկուտակումը ձգվել Է 45 կիլոմետր, Ճապոնիայի հյուսիս - արեւելքի «Տոհոկու» ավտոմայրուղում՝ 35 կիլոմետր, Կյուսյու հարավային կղզում՝ 35 կիլոմետր:
Ճապոնիայի երկաթուղային ընկերությունների հաղորդումներով՝ «Սինկանսեն» արագընթաց գնացքների տոմսերն օգոստոսի 13-ի համար ամբողջովին սպառվել են: Միեւնույն ժամանակ, ավիաընկերությունների տվյալներով՝ ավիափոխադրումների բարձրակետը բաժին Է ընկել օգոստոսի 12-ին, օգոստոսի 13-ին հայտնվել են ինքնաթիռների ազատ տեղեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: