Հունաստանը ոստիկանության ուժեր Է ուղարկում Կոս կղզի, որտեղ սրվել Է միգրանտների հետ կապված իրադրությունը
ՄիջազգայինՀունաստանի իշխանությունները հարկադրված են եղել ոստիկանության լրացուցիչ ուժեր ուղարկել Կոս կղզի, որտեղ արդեն մի քանի օր Է՝ աճում Է լարվածությունը ժամանող միգրանտների եւ տեղի կարգի պահապանների միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նախօրյակին կղզու քաղաքապետ Գեորգոս Կիրիցիսը Աթենքին կոչ Է արել վերաբնակներին դուրս բերել մի քանի նավերով, քանի որ նրանք օրական Կոս են ժամանում հարյուրներով:
Կոսի հիմնական մարզադաշտը գրանցման վայր Է դարձել միգրանտների համար, բայց քանի որ նրանք այնտեղ երկար ժամեր են անցկացնում, աճում Է նաեւ սոցիալական լարվածությունը:
Վերաբնակներից ոմանք ընդհարվել են ոստիկանների հետ, ինչի հետեւանքով կարգի պահապանները հարկադրված են եղել ռետինե մահակներ եւ կրակմարիչներ կիրառել կարգը վերահաստատելու համար:
Եվրահանձնաժողովը հունական կղզիներում ներգաղթյալների հետ կապված իրադրությունը որակել Է «ծայրահեղ լարված»
Բրյուսելը կոչ Է անում ԵՄ-ի երկրներին՝ օգնել Հունաստանին՝ իրենց մոտ տեղավորելով փախստականների մի մասին:
Ներկայում Կոս կղզում գտնվում են շուրջ 7 հազար հարկադիր վերաբնակներ, հիմնականում՝ Սիրիայից, ինչն արդեն կղզու բնակչությունն ավելացրել Է մեկ քառորդով: