Եմենի տարածքների երեք քառորդն ազատագրվել է շիա ապստամբներից
ՄիջազգայինԵմենի տարածքների երեք քառորդն արդեն ազատագրվել է «Անսար Ալլահ» շիական շարժման անդամներից: Այս մասին հայտարարել է Եմենի վարչապետ Խալեդ Բախախը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, նրա խոսքով կառավարության մեկ երրորդ անդամներն արդեն գտնվում են Եմենում: Նա նաև անհրաժեշտ է համարել պատասխանատվության ենթարկել երկիրն ավերողներին ու խաղաղ բնակիչների սպանության պատասխանատուներին:
«Ներկայում ամենագլխավորը ներքին անվտանգության վերականգնումն է հոուսիներից ազատագրված տարածքներում և նրանց պատճառած վնասների չափերի որոշումը»,- նշել է վարչապետը:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ.հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ ՌաբբոՄանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադինստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան ԱրաբիանԲահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ»գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողություններ ի մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը