Էբոլա տենդի համաճարակը կհաջողվի կանգնեցնել տարեվերջին. ԱՀԿ
ՄիջազգայինԷբոլա վիրուսի հարուցած համաճարակը կհաջողվի ամբողջովին կանգնեցնել մինչեւ տարեվերջ՝ պայմանով, որ դրա դեմ պայքարում գործադրվող ջանքերը նույնքան ինտենսիվ կլինեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կանխատեսմամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Մարգարեթ Չենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Ա նվտանգության խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ այսօրվա դությամբ հաջողվել է կանգնեցնել հիվանդության տարածումը Լիբերիայում, իսկ Գվինեայում եւ Սիեռա Լեոնեում վերջին շաբաթներին գրանցվել է Էբոլայով վարակվելու ընդամենը երեք դեպք:
«Սա ամենացածր մակարդակն է ավելի քան մեկ տարվա ընթացքում»,- ընդգծել է Չենը:
ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ համաճարակի ընթացքում Արեւմտյան Աֆրիկայի երկրներում մահացել է շուրջ 11,3 հազար մարդ, վարակվել են գրեթե 28 հազար բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: