Դերսիմում քուրդ զինյալների գործողություններից 4 մարդ է վիրավորվել
ՄիջազգայինԹուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Փյուլումուր գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հեռակառավարման համակարգով միկրոավտոբուս է պայթեցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնու մ է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ժանդարմերիայի մոտ միկրոավտոբուսի պայթեցման հետևանքով վիրավորվել է չորս մարդ, այդ թվում և մեկ զինվորական: Քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով հսկողության տակ են առնվել գավառի ելքերն ու մուտքերը: