Վրաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը տարեսկզբից նվազել Է 14 տոկոսով
ՄիջազգայինՎրաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը 2015 թվականի հունվար-հուլիս ամիսներին, հանրապետության «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել Է 14 տոկոսով եւ կազմել 5 մլրդ 573 մլն դոլար (առանց հաշվի առնելու չկազմակերպված առեւտուրը), տեղեկացնո ւմ Է «Արմենպրես»-ը:
Հաշվետու ժամանակաշրջանում արտահանումը կազմել Է 1 մլրդ 269 մլն դոլար (24 տոկոսով պակաս), իսկ ներմուծումը՝ 4 մլրդ 305 մլն դոլար (11 տոկոսով պակաս):
Վրաստանի բացասական առեւտրական հաշվեկշիռը կազմել Է 3 մլրդ 036 միլիոն դոլար, ինչը կազմել Է ընդհանուր արտաքին առեւտրական շրջանառության 54 տոկոսը: