Հնդկաստանում երեք տարում 18,5 հազար գյուղում էլեկտրականություն կանցկացնեն
ՄիջազգայինՀնդկաստանում երեք տարվա ընթացքում էլեկտրականություն կանցկացնեն 18,5 հազար գյուղում, որոնք դեռ էլեկտրականություն չունեն։ Այդ մասին օգոստոսի 15-ին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Նրա խոսքով, «կառավարությունը մտադիր է մինչեւ 2022 թիվը Հնդկաստանը դարձնել զարգացած երկիր, երբ յուրաքանչյուր տուն ապահովված կլինի հիմնական հարմարություններով, ներառյալ՝ էլեկտրականությունը»։
1947 թվի այդ օրն ընդունվել է Անկախության հռչակագիրը եւ Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն Դելիի Կարմիր ամրոցի վրա բարձրացրել է անկախ հանրապետության եռագույն դրոշը։ Այդ ժամանակվանից տոնը լայնորեն նշվում է երկրի ամբողջ տարածքում։ Հասարակ հնդիկները պետական խորհրդանիշներով օդապարուկներ են բաց թողնում երկինք, փոխանցում է ՏԱՍՍ-ը։