Սպանվել է Բուրունդիի բանակի գլխավոր շտաբի նախկին պետը
ՄիջազգայինԲուրունդիի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Ժան Բիկոմագուն (1993 - 2006) սպանվել է շաբաթ օրը Բուրունդիի մայրաքաղաք Բուջումբուրայում։ Այդ մասին հաղորդել է France-Presse գործակալությունը։
Ինչպես պատմել են նրա ընտանիքի անդամները, Բիկոմագուն սպանվել է տունդարձի ճանապարհին անհայտ անձանց կողմից։
Գլխավոր շտաբի նախկին ղեկավարը Բուրունդիի բանակը ղեկավարել է թութսի եւ հուտու էթնիկ խմբերի միջեւ քաղաքացիական պատերազմի տարիներին, որը տեւել է 1993-ից մինչեւ 2005 թվականը։
Օգոստոսի 2-ին Բուրունդիում սպանվել էր նախագահական պահակախմբի պետ եւ ռազմական հետախուզության նախկին ղեկավար գեներալ Ադոլֆ Նշիմիրիմանան։ Տեսաբանները վախենում էին, թե սպանությունը կարող է երկրում բռնության նոր ալիքի պատճառ դառնալ։ Նշիմիրիմանան համարվում էր Բուրունդիում բողոքի ցույցերի ճնշման կազմակերպիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։