Ուսամա բեն Լադենի որդին կոչ է արել հարձակվել Արևմուտքի վրա. The Telegraph
Միջազգային«Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորումը Twitter սոցցանցում տեղադրել է տեսաձայնագրություն՝ իբր ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդու անունից, գրում է The Telegraph-ը։
Հաղորդագրությունում տղամարդու ձայնը կոչ է անում «սուրբ պատերազմ սկսել Ամերիկայի և նրա դաշնակիցների դեմ», և որպես հարձակումների թիրախներ՝ առաջարկվել են Լոնդոնը, Վաշինգտոնը, Փարիզը և Թել Ավիվը։
Ենթադրվում է, որ Համզա բեն Լադենն այժմ 23 կամ 24 տարեկան է, նախկինում նա ելույթ չի ունեցել ջիհադիստների անունից։
2011-ին Ուսամա բեն Լադենը սպանվել է ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների ընթացքում։ Համարվում էր, որ նրա Համզա անունով որդին նույնպես սպանվել է։ Ավելի ուշ պարզվել է, որ «թիվ մեկ ահաբեկչի» հետ սպանվել է նրա մյուս որդին՝ Հալեդը, իսկ Համզային հաջողվել է թաքնվել։