Ամերիկյան Goldman Sachs բանկը գնել է SOCAR Turkey Enerji ընկերության բաժնետոմսերի 13%-ը
ՄիջազգայինԱմերիկյան Goldman Sachs ներդրումային բանկը գնել է SOCAR Turkey Enerji ընկերության բաժնետոմսերի 13%-ը 1.3 մլրդ դոլարով, հայտնում է Интерфакс-ը։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է SOCAR Turkey Enerji ընկերության ղեկավար Քենան Յավուզը։
SOCAR-ին է պատկանում Petkim ընկերության 61.3%-ը, այն արտադրում է պլաստիկե փաթեթներ, գործվածքներ, լվացող միջոցներ և հանդիսանում է Թուրքիայում միակ նման արտադրանք թողարկող ընկերությունը։ Համալիրի բաժնետոմսերի մյուս մասը գտնվում է բորսայում ազատ շրջանառության մեջ։
2014-ի արդյունքներով՝ Petkim ընկերության բաժնետոմսերի արժեքը եղել է ամենաբարձրը 30 խոշոր ընկերությունների բաժնետոմսերի շրջանում, որոնք շրջանառվել են Ստամբուլի բորսայում։