Տյանզցինի քիմիական պահեստում նոր պայթյուններ են տեղի ունեցել. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինՉինաստանի հյուսիսային Տյանցզին քաղաքում` պայթյունավտանգ քիմիական նյութերով պահեստի տարածքում մի շարք նոր պայթյուններ են տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը` պայթյունների հետևանքով պահեստի տարածքում կրկին հրդեհներ են բռնկվել:
Ոստիկանությունը հրահանգել է տարհանել բնակչությանը` պահեստից 3 կմ շառավիղ հեռավորությամբ տարածքից:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ թունավոր նյութերը կարող են տարածվել, քանի որ ավելի վաղ կոյուղաջրերի հետազոտման ժամանակ այլ թունավոր նյութերից բացի նատրիումի ցիանիդ է հայտնաբերվել, որը վտանգավոր է կյանքի համար: