Ամերիկյան Թերրե Հոթ քաղաքի բնակիչներին տարհանել են ծծմբաթթվի արտահոսքի պատճառով
ՄիջազգայինԱմերիկյան Իդիանա նահանգի քաղաքներից մեկի բնակիչներին տարհանել են ծծմբաթթվի արտահոսքի պատճառով։
Տեղի հեռուստաալիքները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Թերրե Հոթ քաղաքում, որի բնակչությունը մոտ 60 հազար է։ Տեղեկատվության համաձայն, խոսքը բնակելի թաղամասի մասին է։ Տուժածների մասին կոնկրետ տեղեկատվություն չկա, բայց լրագրողների տվյալներով բժշկական օգնության կարիք ունեցողներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը։ Սակայն չի նշվում, թե արդյոք դա կապ ունի քիմիական նյութերի արտահոսքի հետ, թե ոչ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Ականատեսների խոսքով, իրենք հանկարծ տհաճ հոտ են զգացել, որից հետո այրոց են զգացել թոքերում։