Թուրքիայում հարձակվել են իշխող կուսակցության գրասենյակի վրա. կա տուժած
ՄիջազգայինԹուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Դիարբեքիրի գրասենյակի վրա հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով շենքի մոտ հերթապահող ոստիկաններից մեկը վիրավորվել է։
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, շենքի մոտ ռումբ է պայթել։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ տեղական ժամանակով 21։00-ի սահմաններում։ Դիարբեքիրից Շանլըուրֆա տանող ճանապարհին գտնվող կուսակցական շենքի մոտ ռումբ է պայթեցվել։ Դրա հետևանքով վիրավորված ոստիկանին տեղափոխել են հիվանդանոց։
Դրանից հետո շենքի մոտ ոստիկանական բազմաթիվ խմբեր գործողություններ են սկսել, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է երկրորդ՝ դեռևս չպայթած ռումբը։ Մասնագետներին հաջողվել է վնասազերծել այն։
Հարձակման պատասխանատուն, ենթադրաբար, Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն է՝ PKK-ն։ Քրդերի հետ հաշտեցման գործընթացի տապալումից հետո նման միջադեպերը Թուրքիայում սովորական են դարձել։