Ջեմ Օզդեմիր. Թուրքիայի գործողությունները սպառնում են գերմանացի զինվորականների անվտանգությանը
ՄիջազգայինԹուրքիայի գործողությունները սպառնում են տարածաշրջանում տեղակայված գերմանացի զինվորականների անվտանգությանը։ Այս մասին Welt am Sonntag-ին տված հարցազրույցում նշել է գերմանական ընդդիմադիր Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը։
Նրա խոսքով, Թուրքիայի գործողությունները սպառնում են նաեւ այն մարդկան կյանքին, որոնք ակտիվորեն պայքարում են «Իսլամկան պետություն» խմբավորման դեմ։ Թուրքիան, ըստ Օզդեմիրի, ներկայումս հակաքրդական քաղաքականություն է վարում։ «Սակայն քրդերի յուրաքանչյուր թուլացում անուղղակի կերպով հանգեցնում է ԻՊ-ի ուժեղացմանը։ Եթե ցանկություն կա, որ Գերմանիա քիչ փախստականներ գան, պետք է պահանջել Թուրքիայից անել հնարավորը՝ ԻՊ-ին կանգնեցնելու համար»,-ասել է Օզդեմիրը՝ հավելելով, որ միայն օդային հարվածներով նրանց չես կանգնեցինի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։