ՌԴ Ալթայի երկրամասի քարանձավում մարդու 50,000-ամյա մնացորդներ են հայտնաբերել
Միջազգայինtert.am- ը գրում է.
Ալթայի շրջանում (ՌԴ) քարանձավում հայտնաբերվել են մարդու մնացորդններ, որոնք 35-50,000 տարեկան են, գրում է rg.ru-ն։
Այս մասին հայտնել են Նովոսիբիրսկի պետական համալսարանի մամլո ծառայությունից։
Գտածոները համալսարանի և հնագիտության և ազգագրության գիտության ակադեմիայի աշխատակիցներին կօգնեն պատկերացում կազմել, թե ինչպես է Ալտայում առաջացել ժամանակակից մարդը։