Ինդոնեզական անհետացած ինքնաթիռի մնացորդները հայտնաբերել են Օկտաբե շրջանում
Միջազգայինnews.am-ը գրում է.
Ինդոնեզական Պապուա գավառում անհետացած ուղեւորատար ինքնաթիռի մնացորդները հայտնաբերել են լեռնային տեղանքում: Այս մասին տեղեկացրել է Ինդոնեզիայի Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը:
«Կործանված օդանավը հայտնաբերվել է Օկտաբե շրջանում»,- գրում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ Trigana Air Service ավիաընկերության ինքնաթիռը կորել էր Ինդոնեզիայի արեւելքում: Օդանավում 54 մարդ է եղել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նախնական տվյալներով, ինքնաթիռը կործանվել է Օկսիբիլա քաղաքի արվարձանում, վայրէջքից 10 րոպե առաջ: