Մեծ Բրիտանիան ավելի քան 3 մլրդ դոլլար կծախսի կիբերանվտանգության զարգացման համար
Միջազգայինtert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են մեծացնել կիբերտարածքում երկրի ներկայության վրա իրականացվող ծախսերը, գրում է gazeta.ru-ն:
Նման որոշում է կայացվել գոյություն ունեցող վտանգներին հակազդեցությունը մեծացնելու և այդ ոլորտում նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնելու նպատակով:
The Sunday Times թերթի տվյալներով՝ բրիտանական իշխանությունները պատրաստվում են 10 անգամ մեծացնել կիբերտարածությունում տեղի ունեցող պատերազմներին երկրի մասնակցության ֆինանսավորումը՝ Ռուսաստանից և Չինաստանից եկող վտանգներին դիմակայելու համար:
Հաջորդ հինգ տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի կիբերծրագրի մեջ կներդրվի ավելի քան 3 միլիարդ դոլար: