Իրաքի խորհրդարանի հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարը ողջ է մնացել մահափորձից հետո
Միջազգայինtert.am-ը գրում է.
Անհայտ անձինք օգոստոսի 16-ին մահափորձ են իրականացրել պատգամավոր, Իրաքի խորհրդարանի հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար Թալյալ ազ-Զաուբայի նկատմամբ: Քաղաքական գործիչը ողջ է մնացել, վիրավորվել են նրա անվտանգությունն ապահովող ծառայության անդամներից մի քանիսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քաղաքական գործչի կողմնակիցների հայտարարությունների համաձայն, հարձակումն իրականացվել է Բաղդադից արևմուտք ընկած հատվածում` Աբու-գրեյբ շրջանի մայրուղու վրա: