Մերկելը չի պատասխանել՝ կանցլերի թեկնածու առաջադրվելու է արդյոք 2017 թվականին
ՄիջազգայինԳերմանիայի կառավարության ղեկավար Անգելա Մերկելը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինքը ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու առաջադրվելու է արդյոք 2017 թվականի ընտրություններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այդ մասին որոշում կընդունվի սահմանված ժամկետում, այն դեռեւս չի եկել»,- ասել է Մերկելը օգոստոսի 16-ին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինքն առաջադրվելու է արդյոք 2017 թվականի ընտրություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: